Երևանում մեկնարկել է հերթական «Արժանապատվության երթը»

Երևանում մեկնարկել է հերթական «Արժանապատվության երթը»

PanARMENIAN.Net - Երևանում «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթը» մեկնարկել է։ Այս անգամ ցուցարարները հավաքվել են կրկեսի հրապարակում, որտեղից էլ շարժվել են դեպի կենտրոն։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։

Ցուցարարները կանգառներ կանեն դատախազության, ոստիկանության և ԱԱԾ շենքերի մոտ։

Սա վերջին օրերի հերթական երթն է, որը մեկնարկում է քաղաքի տարբեր հատվածներից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ, ցույցեր և երթեր սկսել։ Փաշինյանի հրաժարականի հորդորով են դիմել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հրաժարականի անհրաժեշտության մասին է հայտարարել նաև ՀՀ նախագահը։ Բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվում են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---