ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ղեկավարն ու Անգլիայի դեսպանը քննարկել են ֆինանսական ճգնաժամի հաղթահարման միջոցները

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները, առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված խնդիրները, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակվող եւ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:



Զրույցի ընթացքում Ներսես Երիցյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ Հայաստանի հավակնությանը, եւ շեշտել է, որ այն լավ երաշխիք եւ խթան կարող է հանդիսանալ ՀՀ-ում բարեփոխումների գործընթացն ավելի արագ եւ արդյունավետ իրականացնելու համար:



Պարոն Լոնսդեյլը ողջունել է Հայաստանում օրենսդրական դաշտում բարեփոխումների իրականացման ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը եւ պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել այս հարցում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---