Պուտինը՝ ԼՂ կարգավիճակի, խաղաղապահների թվի հնարավոր ավելացման ու եռակողմ հայտարարության մասին

Պուտինը՝ ԼՂ կարգավիճակի, խաղաղապահների թվի հնարավոր ավելացման ու եռակողմ հայտարարության մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ ասուլիսում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա հետ կապված հարցերին։

PanARMENIAN.Net ն առանձնացրել է ՌԴ նախագահի՝ Արցախին վերաբերող կարևոր ու ուշագրավ մտքերը։

- ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում միշտ եղել է այն, որ պետք է առանց որևէ արյունահեղության համաձայնության գալ։ Նման դիրքորոշում ենք ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

- Երկար տարիներ համարել ենք, որ Ադրբեջանին պետք է վերադարձվի 7 շրջանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ պետք է ապագային թողնվի։

- Պետք է ամրագրվի ստատուս քվոն՝ Լաչինի միջանցքով պարտադիր հաղորդակցություն ստեղծելով Հայաստանի ու ԼՂ-ի միջև։

- Կողմերը պետք է կանգ առնեն այն դիրքերում, որտեղ եղել են նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության պահին։ Այս մասով բազմաթիվ տեխնիկական հարցեր են առաջանում՝ կապված ենթակառուցվածքների հետ` թե ադրբեջանական, թե հայկական կողմում, սակայն դա պետք է հանգստությամբ հաղթահարել բանակցային պրոցեսում։ Եռակողմ հայտարարությունը դրա հնարավորությունն ու հիմքերը տալիս է։

- Մարդկանց կյանքի և առողջության պահպանման հարցն ամենակարևորն էր, որ լուծվել է այդ համաձայնությամբ։

- Հույս ունենք` միջազգային կազմակերպությունները ևս խոսքից գործի կանցնեն ու հումանիտար օգնություն կցուցաբերեն հակամարտության գոտու բնակչությանը։

- Ռուս խաղաղապահների թվի ավելացումը հնարավոր է, բայց միայն կողմերի հետ պայմանավորվածությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---