Ապրիլի 1-ից Հայաստանում կթանկանան բոլոր կոմունալ ծառայությունները

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 27-ին կայացած նիստում քննարկվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաեւ` բնական գազի փոխադրման եւ բաշխման ծառայությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:



Ինչպես հաղորդել են Հանձնաժողովի մամլո ծառայությունում, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը` որոշել է բարձրացնել որոշ սակագներ:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանվել են հետեւյալ սակագները. ամսական մինչեւ 10,0հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 96 000դրամ` սպառված յուրաքանչյուր հազարնորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը); ամսական 10,0հազար նորմալ խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900 կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազարնորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը):



«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանվել են հետեւյալ սակագները (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

1) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ա) ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ; բ) գիշերային սակագին (23:00 - 7:00)` 20 դրամ/կՎտժ,

2) 6(10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ,

բ) գիշերային սակագին(23:00 - 7:00)` 17 դրամ/կՎտժ.

3) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին` 25 դրամ/կՎտժ,

բ) գիշերային սակագին (23:00 - 7:00)` 17 դրամ/կՎտժ.

4) 35կՎ եւ բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին` 21 դրամ/կՎտժ,

բ) գիշերային սակագին(23:00 - 7:00)` 17 դրամ/կՎտժ:



«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 179,78 դրամ սակագին: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2009 թվականի ապրիլի 1-ից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---