100 նոր միկրոավտոբուսն արդեն Երևանում է․ Կշահագործվեն հունվարի կեսից

100 նոր միկրոավտոբուսն արդեն Երևանում է․ Կշահագործվեն հունվարի կեսից

PanARMENIAN.Net - Երևանի համայնքային բյուջեով գնված փոքր տարողության 100 ավտոբուսի առաջին խմբաքանակն արդեն մայրաքաղաքում է, դրանցով կարելի է երթևեկել հունվարի կեսից, հայտարարել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա հայտնել է, որ ավտոբուսներն ուղևորասրահում ունեն ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ՝ հաշմանդամության և մանկական սայլակների մուտքի համար:

Քաղաքապետի խոսնակի խոսքով՝ բոլոր վարորդները կրելու են համազգեստ:

«Բացի սրանից, կրկին համայնքային բյուջեի միջոցներով, նախատեսվում է ձեռք բերել 161 ավելի մեծ տեղատարողության՝ 8.5 մ ավտոբուսներ»,-հայտնել է Կարապետյանը։

100 նոր փոքր ավտոբուս ձեռք բերելու մասին լուրը քաղաքապետարանը հայտնել էր 2020-ի հունվարին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---