Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է

Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է

PanARMENIAN.Net - Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմում զոհվածների։

Դեկտեմբերի 18-ի երեկոյան ըննդիմության գլխավորությամբ տեղի է ունեցել ջահերով և մոմերով սգո երթ դեպի Եռաբլուր։

Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ևս մեկ սգո երթ դեպի Եռաբլուր՝ վարչապետի և իշխանության մյուս ներկայացուցիչների գլխավորությամբ։

Սգո օրերին նախատեսված են հիշատակի մի շարք այլ միջոցառումներ:

Իր հերթին, ժամը 15:00-ին ընդդիմությունը հանրահավաք է անելու Ազատության հրապարակում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---