Երեւանում ՍՏՀԿ երկրների պատմական հուշարձանների պահպանման թեմայի շուրջ կլոր սեղան տեղի կունենա27 փետրվարի 2009 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) ՀՀ նախագահության շրջանակներում Երեւանում տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ: ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է մշակութային համալիր ծրագիր` մասնակցությամբ կազմակերպության անդամ պետությունների. Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա եւ Վրաստան: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են. կլոր սեղանի անցկացում` «Համագործակցությունը Սեւծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում»: Կլոր սեղանի քննարկումները կմեկնարկեն մարտի 4-ին, ժամը 10-ին` «Անի-Պլազա» հյուրանոցի «Դվին դահլիճում»: Մարտի 4-11-ը Հայաստանի պատկերասարհում տեղի կունենա «Սեւծովյան երկրների մշակութային խճանկար» խորագրով Սեւծովյան տարածաշրջանի երկրների ցուցահանդեսը, որի բացումը կկայանա մարտի 4-ին, ժ. 16:00-ին: Նույն ժամանակաընթացքում` Հայաստանի ազգային պատկերասրահի ֆիլմերի ցուցադրության դահլիճում` ժամը 17-18-ը տեղի կունենա Ֆիլմերի ցուցադրություն` «Սեւծովյան տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանություն եւ վերականգնում» թեմայով: Մարտի 5-ին, ժ. 15-ին Գեղագիտության ազգային կենտրոնում կբացվի «Սեւ ծովին` ար-ոտ երկինք» խորագրով Սեւծովյան տարածաշրջանի երկրների մանկական ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ մարտի 10-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |