Կորոնավիրուսը՝ ՀՀ-ում․ Մահվան 28 դեպք կա և 644 ապաքինված

Կորոնավիրուսը՝ ՀՀ-ում․ Մահվան 28 դեպք կա և 644 ապաքինված

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 154,065-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 240-ով, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Նախորդ օրը՝ դեկտեմբերի 20-ը, կիրակի էր, ու ոչ բոլոր լաբորատորիաներն էին աշխատում՝ մեկ օրում թեստավորվել է 1009 քաղաքացի։

Մահվան ևս 28 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3310 դեպք կա, այլ պատճառով՝ 654։

Ապաքինվել է ևս 644 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 133,176 է։ Փաստացի բուժվողների թիվը 17,579 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---