Փաշինյանը՝ սյունեցիներին․ Գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու

Փաշինյանը՝ սյունեցիներին․ Գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ, ինքը գնում է սյունեցիների հարցերին պատասխանելու։

«Ես որոշակի պատկերացում ունեմ, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու, ու որոշակի համոզմունք ունեմ, որ ի վիճակի կլինեմ դրանց պատասխանել... Իմ նպատակը ոչ թե վերքի վրա աղ լցնելն է, ոչ թե կրքեր բորբոքելն է, իրավիճակը գրգռելն է, այլ ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,-մասնավորապես, նշել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ համոզված է՝ կկարողանա պատասխանել սյունեցիների հարցերին։ Նա ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Սյունիքի մարզից ու ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվելու։

Դեկտեմբերի 21-ին վաղ առավոտից մի խումբ սյունեցիներ բողոքի ակցիա են իրականացնում Սյունիք տանող ավտոճանապարհին՝ թույլ չտալու համար վարչապետի այցը մարզ։ Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Ավելի վաղ Առուշանյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից Տաթևացու անվան հրապարակից մեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---