Ոստիկանություն․ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել քրգործի շրջանակում

Ոստիկանություն․ Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել քրգործի շրջանակում

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ու ներկայացրել նախաքննական մարմին, PanARMENIAN.Net ին ասացին կառույցից։

Առուշանյանը Գորիսի քննչական կոմիտեում է։ Նա դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից էր բերման ենթարկվել։

Ավելի վաղ Առուշանյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից Տաթևացու անվան հրապարակից մեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք մեկնելու ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ տեղյակ է բողոքի ակցիայից՝ նշելով նաև, թե պատրաստ է նայել յուրաքանչյուրի աչքերին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։

Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---