Սիսիանի եկեղեցու քահանան չի սեղմել Փաշինյանի ձեռքը․ Քաղաքացիները երթով շարժվել են՝ նրան հեռացնելու

Սիսիանի եկեղեցու քահանան չի սեղմել Փաշինյանի ձեռքը․ Քաղաքացիները երթով շարժվել են՝ նրան հեռացնելու

PanARMENIAN.Net - Սիսիանի Սբ Գրիգոր եկեղեցու քահանան հրաժարվել է սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը, ինչից հետո մի խումբ քաղաքացիներ երթով շարժվել են դեպի եկեղեցի՝ քահանային այնտեղից դուրս հրավիրելու. հոգևոր հովիվը, սակայն, եկեղեցում չի եղել։

Երթի մասնակից Արսեն Ավագյանը հայտնել է, թե իրենք շարժվում են դեպի եկեղեցի, քանի որ կարծում են, որ քահանան «իրավունք չունի Փաշինյանի ձեռքն օդում թողնել»։

Տասնյակ քաղաքացիներ մտել են եկեղեցի՝ փնտրելով նրան։ Նրանցից մեկի խոսքով՝ քահանան այլևս իրավունք չունի եկեղեցի մտնել։

Ոստիկանները հորդորել են չփակել եկեղեցու դուռը, ինչի շուր պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Փաշինյանը չեղարկել է Սյունիք նախապես պլանավորված այցը՝ չայցելելով մարզի մյուս քաղաքներ՝ Գորիս, Կապա, Քաջարան, Մեղրի։ Սիսիանում չնախատեսված հավաքի ժամանակ վարչապետն ասել էր, որ մարզի մյուս 4 խոշոր քաղաքում ճանապարհը փակ է, քանի որ այդ մարդիկ վախենում են, որ իրեն համայնքների բնակիչները լավ կընդունեն։ Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք էր մատուցել պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներն, զրուցել հարազատների հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---