Դեկտեմբերի 23-24-ին ձյուն է սպասվում․ 8-10 աստիճանով կցրտի

Դեկտեմբերի 23-24-ին ձյուն է սպասվում․ 8-10 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---