ՔԿ․ Գորիսի համայնքապետը ձերբակալվել է սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու կասկածով

ՔԿ․ Գորիսի համայնքապետը ձերբակալվել է սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու կասկածով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի կասկածանքով:

Քննչական կոմիտեում քննվում է սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքը։

ՔԿ-ից նշում են, թե 2020-ի դեկտեմբերի 21-ին ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրգործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:

Նույն վարչության վարույթում են քննվում նաև Գորիսի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված մի շարք քրգործեր՝ խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության դեպքերով։

Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշանյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից Տաթևացու անվան հրապարակից մեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու վարչապետի մուտքը մարզ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք նախատեսված այցի շրջանակում եղել է միայն Սիսիան քաղաքում ու Սառնակունք գյուղում․ Գորիս, Կապան, Մեղրի ու Քաջարան տանող մուտքերը քաղաքացիները փակել էին։ Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---