Կառավարությունը կօգնի Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնք արտասահման էին մեկնել գումար վաստակելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության գաղթի գործակալության պետ Գագիկ Եղանյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի 3 հիմնական հետեւանքները գաղթի ոլորտի համար: Առաջին հետեւանքը, նրա խոսքով, տրանսպորտային ծառայությունների կրճատումն է:



2008թ. տրանսպորտային ծառայությունների ծավալն ընդհանուր առմամբ կազմեց $2,1 մլրդ, որոնցից գաղթականներին բաժին ընկավ $1 մլրդ 635 մլն: 2007թ. տրանսպորտային ծառայությունների աճը կազմեց 35%, 2008թ. արձանագրվեց 24% անկում, ինչը համընկնում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկզբի հետ:



Երկրորդ հետեւանքը, նշել է Գագիկ Եղանյանը, կայանում է նրանում, որ արտասահմանում աշխատանքի բացակայության պատճառով նվազում է Հայաստանից մեկնողներ աշխատավորների քանակը: «Հայաստանից գաղթողները հիմնականում աշխատում են շինհրապարակներում: Իսկ շինարարությունը, սովորաբար, սեզոնային աշխատանք է: Ճգնաժամը սկսվեց ձմռանը` շինարարության դադարեցման հետ զուգահեռ: Գարնանը պարզ կդառնա, որ սեզոնային գործոնն այս տարի դեր չի խաղալու: Ապրիլից շատերը կսկսեն վերադառնալ հայրենիք»,- ասել է Գագիկ Եղանյանը:



Գաղթի գործակալության պետի խոսքով, երրորդ հետեւանքը կայանում է նրանում, որ աճում է հայրենադարձների թիվը: ԵԱՀԿ տվյալներով, ամեն տարի Հայաստանից արտասահման է մեկնում 60 000- 70 000 մարդ: Նրանք սովորաբար մեկնում են գարնանը, իսկ տարվա վերջին վերադառնում: Աշխատատեղերի կրճատման պատճառով, մենք կարծում ենք, որ այս տարի նրանց մեծ մասը պարզապես չի մեկնի»,- ասել է Գագիկ Եղանյանը: Ընդ որում, նա նշել է, որ գաղթի գործակալությունը հայտարարել է Հայաստանում հայրենիք վերադարձած աշխատավորների համար աշխատատեղեր ստեղծելու մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---