ԵՊՀ որոշ ֆակուլտետներ պահանջում են Փաշինյանի հրաժարականն ու միանում անհնազանդության ակցիաներին

ԵՊՀ որոշ ֆակուլտետներ պահանջում են Փաշինյանի հրաժարականն ու միանում անհնազանդության ակցիաներին

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետներ միանում են, հայտարարության հեղինակների ձևակերպմամբ, դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

Համալսարանից վերահաստատել են իրենց պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին։

Հայտարարությանը միացած ֆակուլտետներն ու ինստիտուտներն են՝

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

Աստվածաբանության ֆակուլտետ

Արևելագիտության ֆակուլտետ

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ

Իրավագիտության ֆակուլտետ

Հայ բանասիրության ֆակուլտետ

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

Պատմության ֆակուլտետ

Քիմիայի ֆակուլտետ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

Ֆարմացիայի ինստիտուտ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն

ՀՀ-ում նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո պարբերաբար ցույցեր են ընթանում, ընդդիմադիրները վարչապետի հրաժարականն են պահանջում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---