ՌԴ ՊՆ․ Խաղաղապահները ԼՂ-ում մոտ 238 հա տարածք են ականազերծել

ՌԴ ՊՆ․ Խաղաղապահները ԼՂ-ում մոտ 238 հա տարածք են ականազերծել

PanARMENIAN.Net - Խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծվել է մոտ 238 հա տարածք, 93 կմ ճանապարհ, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Հայտնաբերվել և վնասազերծվել է 8300-ից ավելի պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ զենքներն ու չպայթած զինամթերքը ոչնչացվում են համապատասխան վայրերում՝ անվտանգության անհրաժեշտ չափանիշներով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---