$100,000 «Հայաստան» հիմնադրամից՝ վիրավոր զինծառայողների գերժամանակակից պրոթեզներին22 դեկտեմբերի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ, այդ նպատակով $100,000 կներդրվի, հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։ «Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիմնադրամը $100,000 կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որն իրականացնվելու է «Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնի» հետ համագործակցությամբ»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ Մկրտչյանը հայտել էր նաև, որ պայմանավորվածություն ունի պրոթեզների արտադրությամբ զբաղվող իսլանդական Ossur ընկերության հետ` ձեռք բերելու ձեռքի գերժամանակակից i-Lim պրոթեզներ։ Պրոթեզների ձեռքբերման պայմանավորվածություն կա նաև գերմանահոլանդական Ottobock ընկերության հետ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |