Պուտինն ու Մակրոնը պատրաստակամ են շարունակել ջանքերի համակարգումը ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Պուտինն ու Մակրոնը պատրաստակամ են շարունակել ջանքերի համակարգումը ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

PanARMENIAN.Net - ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը դետեմբերի 22-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և հաստատել տարածաշրջանում կարգավորման տարբեր ասպետկների շուրջ համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությոններն ընդհանուր առմամբ հետևողականորեն կատարվում են։ Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Կողմերը հաստատել են ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հատկապես ակտուալ են համարվել փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված հումանիտար հարցերը, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանումը, մասնավորապես, Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---