17 հուլիսի 2002 - 19:41 AMT
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը հանդիպել է հայկական, վրացական, հրեական եւ մեսխեթցի թուրքերի Ռուսաստանում ազգային հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ապօրինի միգրացիայի հարցերը: Հանդիպման մասնակիցները համամիտ են եղել այն հարցում, որ ՌԴ Օրենսդիր ժողովի, երկրամասի վարչակազմի եւ տարածաշրջանի մունիցիպալ կազմակերպությունների աշխատանքը պետք է նպատակաուղղված լինի, առաջին հերթին, միգրացիոն հոսքերի կարգավորմանը: