ՀՀ-ում կորոնավիրուսի 838 նոր դեպք կա և 20 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 838 նոր դեպք կա և 20 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 155,440-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 838-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 20 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2691 դեպք կա, այլ պատճառով՝ 660։

Ապաքինվել է ևս 1052 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 135,638 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,451 է։

Մեկ օրում թեստավորվել է 2953 հոգի, ընդհանուր առմամբ, 570,214 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---