Թուրքիան 60 զինվորական է գործուղել Ադրբեջան․ Նրանց մնալու ժամկետը ՌԴ հետ կքննարկվի

Թուրքիան 60 զինվորական է գործուղել Ադրբեջան․ Նրանց մնալու ժամկետը ՌԴ հետ կքննարկվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման կենտրոնի շինարարության մասին պայմանավորվածությունները պահպանվում են և Թուրքիան 60 զինվորական է գործուղել Ադրբեջան։

«Այժմ մեր անձնակազմից 60 մարդ Ադրբեջանում է գտնվում։ Կենտրոնի կառուցման մասին բոլոր պայմանավորվածությունները երեք կողմի միջև ձեռք են բերվել, մնում է մի շարք հարցեր լուծել՝ շինարարության, անձնակազմի տեղակայման վերաբերյալ։ Մեր մարդիկ աշխատելու են ռուսների հետ։ Այնտեղ մնալու ժամկետների մասին խոսելու ենք ռուսական կողմի հետ, կրկին կքննարկենք այդ թեման»,-ասել է նա։

Ըստ Աքարի, աշխատանքները ղեկավարելու են «թուրք և ռուս գեներալները համատեղ», գրում է ՏԱՍՍ-ը։

Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպաման վերահսկմանն անմիջական մասնակցություն կունենան ռուսական կողմի հետ «Թուրքիայի ԶՈւ 30-60 ներկայացուցիչ»։

«Նրանք ռուսների հետ միասին անելու են ամեն ինչ՝ ապահովելու հրադադարի ռեժիմի մշտական ապահովումը»,- ասել է Աքարը։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Դեկտեմբերի 22-ին համազգային գործադուլ էր հայտարարվել՝ ընդդիմությունը կեսօրից սկսել էր անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում։ Ավելի վաղ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---