Ադրբեջանի ԶՈՒ կրակ են բացել ԵԱՀԿ առաքելության վրա

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պլանավորել էր հերթական դիտարկումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի շրջանի Հորադիզ բնակավայրի մերձակայքում:



Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, դիտարկման հենց սկզբում ադրբեջանական կողմից կրակոց հնչեց ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի (Հունգարիա), գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեի (Չեխիա) եւ նրանց ուղեկցող ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղղությամբ: Այնուհետեւ ադրբեջանական կողմը ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որն անցել է դիտարկման խմբից դեպի ձախ, ինչից հետո եւս մեկ կրակոց է արձակվել առաքելության ուղղությամբ:



«Ադրբեջանական կողմից դիտարկման խումբը ղեկավարող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հրահանգեց դադարեցնել դիտարկումը: Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` ավելի վաղ համաձայնեցված կետը»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ հաղորդման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---