Երևանում հատուկ վերելակներ կտեղադրվեն պատերազմում հաշմանդամություն ստացածների շենքերում![]() 23 դեկտեմբերի 2020 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստում հայտարարել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով պատերազմում հաշմանդամություն ստացածների շենքերում հատուկ վերելակներ կտեղադրվեն, որոնք թույլ կտան սայլակներով այնտեղ մուտք գործել։ «Սոցապ նախարարի հետ արդեն խոսել եմ և խնդրել, որ վերջնական ճշգրտումներ անի, մեզ փոխանցի բոլոր այն երևանաբնակ տղաների ցուցակը, որոնք պատերազմի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել»,- ասել է նա։ Մարությանը պարզաբանել է, որ խնայողություններ են առաջացել, քանի որ մոտ 6 ամիս է՝ պարգևավճարներ չեն բաժանվել, և այդ գումարն ուղղվելու է ճիշտ նպատակին: Քաղաքապետը հայտնել է նաև, որ այս շաբաթ մրցույթ կհայտարարվի և վերելակների փոխարինման ծրագրով 2021-ին Երևանում ևս 100-ը կփոխարինվի: Երևանի քաղաքապետարանի 2020-ի ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակի փոխարինման գործընթացը: Վերելակներից 251-ն արդեն տեղադրված է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |