Գախարիա․ Վրաստանը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Երևանի և Բաքվի հետ

Գախարիա․ Վրաստանը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Երևանի և Բաքվի հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան հայտարարել է հարևան երկրների հետ հարաբերություններում Վրաստանի չեզոքության մասին՝ նշելով, որ երկիրը մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Երևանի և Բաքվի հետ։

Գախարիան խորհրդարանում ասել է, որ, չնյածա հակամարտության հետ կապված բարդ մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել, ինչը հնարավորություն տվեց «բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ», գրում է «Էխո Կավկազան»։

«Դա չափազանց կարևոր է, որպեսզի մենք ապագայում ևս կարողանանք կատարել բարիդրացիության մեր տարածաշրջանային գործառույթը»,-ասել է նա։

«Պետք է շատ զգուշավոր խոսել և գնահատել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները դեռ ոչ ոքի համար պարզ չեն։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի տեսնենք այդ փոփոխությունների ուրվագիծը, ինչն անհրաժեշտ է այդ փոփոխությունների հանդեպ Վրաստանի դիրքավորման համար»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---