ԵՄ-ն 24 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի դեմ պայքարելու համար

ԵՄ-ն 24 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Հայաստանին 24 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար:

24 միլիոն եվրո արժողությամբ այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին Covid-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին կորոնավիրուսի ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը։

Այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35․6 միլիոն եվրո աջակցությանը՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով Կառավարության առողջապահական և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված Covid-19-ի հետևանքով տուժած խոցելի խմբերի և ձեռնարկությունների օժանդակությանը։

«Այս տարի մենք Հայաստանին արդեն հատկացրել ենք ՔՈՎԻԴ-19–ի հետևանքների չեզոքացմանն ուղղված մոտ 60 միլիոն եվրո դրամաշնորհ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, և դեռ սպասվում է ավելին: Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարևոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր և փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 155,440-ի: Կորոնավիրուսից մահվան 2691 դեպք է գրանցվել, այլ պատճառով՝ 660, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Փաստացի բուժվողների թիվը 16,451 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---