Պուտին. Չնայած բարդություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդման մեջ, հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ պահպանվում է մշտական հաղորդակցություն: «Ինձ շատ հաճելի է նշել, որ անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով եւ գրեթե մեկ միլիարդ 900 մլն է կազմել: 1 մլրդ 800 մլն են կազմում հայկական տնտեսության մեջ կուտակված ռուսական ներդրումները: Այստեղ մենք նույնպես առաջատարներից մեկն ենք»,- ասել է նա:



Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ավելացրել է, որ իրագործվում են նաեւ էներգետիկայի ու տրանսպորտի բավական հաջող նախագծեր:



Հայաստանի վարչապետն իր հերթին հաղորդել է, որ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ լիարժեք համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ եւ բարձր են գնահատում իրենց գործընկերների կատարած աշխատանքը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---