Թորոսյան․ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահն առողջության քայքայմանը նպաստող օրինագծի համահեղինակ է

Թորոսյան․ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահն առողջության քայքայմանը նպաստող օրինագծի համահեղինակ է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում:

«Ամենուր սողոսկող արդյունաբերությունը բոլոր երկրներում գտնում է շանտաժն առաջ տանելու թույլ օղակները, սակայն, այս գործընթացի մեջ անակնկալները նույնպես անպակաս չեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախարարը նաև նշել է, որ զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի:

«Մի՞թե դա հնարավոր չէր անել այլ պատգամավորների ձեռամբ: Թե՞ դա հատուկ է արվում, որպեսզի ընդգծվի արդյունաբերության ամենակարող լինելը, հատկապես` այս ծանր ժամանակաշրջանում:

Ինչևէ, եկել հասել ենք մի հանգրվանի, երբ Ազգային ժողովը պետք է քննարկի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի քանի կարևոր դրույթներ հետաձգելու հարցը: Եվ իմ ունեցած տպավորությամբ` այդ քննարկումը ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ շանտաժը կարծես աշխատել է: Հակառակ պարագայում հարցը ԱԺ օրակարգ չէր հասնի, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ այդ դրույթները շատ կարևոր են ավելի առողջ դեռահասներ ու պատանիներ և ընդհանրապես` ավելի առողջ բնակչություն ունենալու համար:

Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով և ինչպես էր փորձում «կրակից շագանակներ հանել» մեր պետության համար այս ծանր ժամանակաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նպատակներն են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետեւանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների եւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---