«1000 դրամի» հիմնադրամին արվող փոխանցումներն առաջարկվում է բարձրացնել՝ ըստ աշխատավարձի

«1000 դրամի» հիմնադրամին արվող փոխանցումներն առաջարկվում է բարձրացնել՝ ըստ աշխատավարձի

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 1500-ից 15,000 դրամի՝ կախված աշխատավարձի չափից։ Առաջարկությունը ներկայացրել է կառավարությունը։

Նման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ պատերազմի հետևանքով հիմնադրամի շահառուների թիվը կտրուկ աճել է։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով առաջարկը, նշել է, որ առաջարկվում է նաև կրճատել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին անհետ կորած ճանաչելու ժամկետը՝ 1 տարուց դարձնելով 3 ամիս։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով շահառու դարձած քաղաքացիներին։ Հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---