Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ կերկարացվի

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ կերկարացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն իտալական «Ռոմայի» հետ ինքնաբերաբար կերկարացվի, գրում է RomaPress-ը։

Նշվում է, որ Մխիթարյանն Ա Սերիայի խաղաշրջանի առաջին կեսի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է եղել։ Ամառվանից սկսած նա 7 գոլի հեղինակ է դարձել և 6 գոլային փոխանցում կատարել 14 խաղում։

Տեխնիկապես Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ լրանում է 2021-ի հունիսին, սակայն, նշվում է, որ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխված ֆուտբոլիստը գրեթե կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք հանգեցրել են ևս մեկ տարով՝ մինչև 2022թ․ պայմանագրի երկարացմանը։

Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել «Արսենալից» վարձակալության հիմունքներով, սակայն, այնուհետև լոնդոնյան ակումբը համաձայնեց վաճառել ֆուտբոլիստին իտալացիներին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---