Սաղաթելյան․ Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները

Սաղաթելյան․ Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, դուրս գալով ոստիկանությունից ասել է, որ արդեն ավանդույթ է դարձել՝ ամեն մի ելույթից հետո ինչ-որ մի իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին հրավիրել էին հարցաքննության ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։

Նա նշել է, որ որևէ պարզաբանում, բացատրություն չի տվել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա. «Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, շարունակելու եմ քաղաքական ելույթները: Սա հայրենիքի փրկության պայքար է, նման մեթոդներով որևէ մեկը չի կարող լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել», - գրում է Panorama.am-ը։

Սաղաթելյանը վստահեցրել է, որ իրենց պայքարը շարունավում է բոլոր ուղղություններով:

«Պայքարը գնալով ավելի թեժանալու է, քանի որ հայ մարդը չի կարող հանդուրժել այս չարիքի կառավարությունը: Րոպե առաջ պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք կառուցել նորմալ երկիր»,- ասել է նա։

Սաղաթելյանը հավելել է, որ ազգային աղետին այլևս հաջորդում է սոցիալ-տնտեսական աղետը, երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական կոլապիս մեջ, առաջիկայում լուրջ խնդիրներ են լինելու նաև այս առումով:

Հայրենիքի փրկության շարժման համակարգողի խոսքով, դեկտեմբերի 25-ին ևս տեղի են ունենալու անհնազանդության բողոքի ակցիաներ, ամեն օր շարունակվելու են, Հանրապետության հրապարակում իրենց վրաններն ավելի են ամրացվելու, այնտեղ է տեղափոխվելու նաև իրենց կենտրոնական շտաբը. «Ըստ էության, Հանրապետության հրապարակը լինելու է շարժման ղեկավարման կենտրոնը»:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Դեկտեմբերի 22-ին համազգային գործադուլ էր հայտարարվել՝ ընդդիմությունը կեսօրից սկսել էր անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում։ Ավելի վաղ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---