Փաշինյանն արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցություններ է հրավիրում

Փաշինյանն արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցություններ է հրավիրում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

«Ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ», - գրել է նա։

Փաշինյանը նշել է, որ դա, սակայն, չի փոխում ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու իր և իր քաղաքական թիմի հանձնառությունը։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնը կարող է թողնել միայն ժողովրդի որոշմամբ, և հասկացրել, որ քվեն վերահաստատելու դեպքում կշարունակի պաշտոնավարել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---