«Գանձասարը» «Թուրքմենստանի նախագահի գավաթի» կիսաեզրափակչում պարտություն է կրել «Սկոնտոյից»

PanARMENIAN.Net - Ավարտվել են «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլա Բերդիմուհամմեդովի գավաթի» միջազգային առաջնության կիսաեզրափակչի 15 հանդիպումները, որոնցից մեկում հայկական «Գանձասարը» հանդիպել է «Սկոնտո» ՖԱ (Լատվիա) հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, որից հետո հետհանդիպումային պենալտիների արդյունքում «Սկոնտոն» հաղթանակ է տարել 3:2 հաշվով: Մեկ այլ կիսաեզրափակչում Թուրքմենստանի փոխչեմպիոն ՄՏՏՈՒ թիմը հաղթանակ է տարել երկրի չեմպիոն «Աշխաբադ» ՖԱ-ի հանդեպ:



Այսօր մայրաքաղաքի «Օլիմպիական» մարզադաշտում «Գանձասար» ՖԱ 3-րդ տեղը կխաղարկի «Աշխաբադ» ՖԱ հետ: Նշենք, որ այդ թիմերը 15-րդ «Թուրքմենբաշիի գավաթի» շրջանակներում կհանդիպեն երկրորդ անգամ (առաջին անգամ նրանք հանդիպել են խմբային փուլի շրջանակներում): Եզրափակչում գավաթը կխաղարկեն «Սկոնտոն» եւ «ՄՏՏՈՒ»-ն:



«Թուրքմենստանի նախագահի գավաթի» XV միջազգային ֆուտբոլային առաջնության հաղթողը 20 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակ կստանա, երկրորդը տեղը զբաղեցրած թիմը` 10 000 ԱՄՆ դոլար, իսկ երրորդ պատվավոր տեղի համար նշանակված է 5 000 ԱՄՆ դոլարի մրցանակ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---