ՊԵՆՏԱԳՈՆՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԱՆՆՇԱՆ Է

PanARMENIAN.Net - Չինաստանի հետ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների ռազմական եւ ռազմա-տեխնիկական բաղադրիչն աննշան է: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, ասվում է ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված Պենտագոնի հաշվետվության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ, մասնավորապես Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը օգնում են Չինաստանի ռազմական ներուժի հզորացմանը` զենքի, զինամթերքի եւ տեխնոլոգիաների վաճառքի միջոցով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---