Բուժկենտրոնները թթվածնի արտադրության 4 մեծ կայան կստանան![]() 26 դեկտեմբերի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Երևան կժամանի 2020-ի վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։ ՀՀ կտեղափոխվի նաև 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, Covid-19-ի ախտորոշման 100,000 թեստ, 200,000 նմուշառման ձողիկ, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։ Միայն 2020թ․ ՀՀ բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ։ Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 157,349-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2752 դեպք է գրանցվել, այլ պատճառով՝ 671։ Փաստացի բուժվում է 15,257 մարդ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |