28 փետրվարի 2009 - 17:49 AMT
ԼՂՀ ՊՆ. Ղարաբաղյան բանակի երեք զինվորներ գտնվում են ադրբեջանական գերության մեջ
Փետրվարի 28-ի գիշերը ԼՂՀ Պաշտպանության բանակի երեք ժամկետային զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը եւ Արթուր Սարգսյանը անհայտ պայմաններում հատեցին ԼՂՀ ՊՆ եւ Ադրբեջանի շփման գիծը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի հետ կապերի գծով ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքով, կատարվաշի մանրամասները պարզում են: