Դատախազություն․ 1 քրգործ ու մեկ մեղադրյալ կա արցախցիների հանդեպ բռնության և ատելության խոսք հնչեցնելու դեպքով

Դատախազություն․ 1 քրգործ ու մեկ մեղադրյալ կա արցախցիների հանդեպ բռնության և ատելության խոսք հնչեցնելու դեպքով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից հետո Արցախի բնակիչների նկատմամաբ ատելության խոսքի ու բռնության կոչերի վերաբերյալ 1 հաղորդում է ստացվել Գլխավոր դատախազություն, կա 1 մեղադրյալ, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են դատախազությունից։

Գլխավոր դատախազությունից նշել են, որ Ազգային, կրոնական կամ ռասայական թշնամանք հարուցելու հոդվածով քրգործ է հարուցվել, որի նախաքննությունը շարունակվում է։

Ըստ օրենքի՝ նշված հանցանքը կատարած անձը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։

Պատերազմից հետո որոշ շրջանակներ արցախցիների հանդեպ խտրական վերաբերմունք էին դրսևորում սոցցանցերում, որոշները՝ բռնության կոչեր ու ատելության խոսք հնչեցնում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---