FAF-ն աջակցում է ՀՖՖ գործող նախագահին․ Նրան կարող են անվստահություն հայտնել ՀՖՖ ժողովում

FAF-ն աջակցում է ՀՖՖ գործող նախագահին․ Նրան կարող են անվստահություն հայտնել ՀՖՖ ժողովում

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» շարժումը (FAF) հայտարարել է, որ, ըստ իրենց հայտնի դարձած տեղեկության, ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

FAF-ն իր աջակցությունն է հայտնել ՀՖՖ գործող նախագահին։

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ, իսկ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների ելույթները ծանր՝ կորոնավիրուսային և պատերազմական տարվա ընթացքում եղան հայ ազգին ուրախություն պարգևած եզակի իրադարձություններից, այս նախաձեռնությունը համարում ենք աբսուրդային և մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին` պատրաստակամություն հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով խափանել հայկական ֆուտբոլը արկածախնդրության և ապակայունացման տանելու հերթական դրսևորումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ FAF-ի` նեղ անձնական շահերը և ամբիցիաները պետք է տեղ չունենան հայկական ֆուտբոլում, իսկ հայկական ֆուտբոլի ապագան պետք է որոշեն դրա իրական շահառուները։

Դեկտեմբերի 28-ին 13։00-ին մեկնարկել է ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը: Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս տարվա ժողովը հերթական է և ընտրական չէ (ժողովից հետո չի լինելու նախագահի հանդիպում կամ բրիֆինգ լրագրողների հետ), այս անգամ մեդիայի ներկայացուցիչները ներկա չեն ժողովին: Ժողովի ավարտից հետո, կարգի համաձայն, տարեկան բոլոր հաշվետվությունները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---