Աբովյան․ Եթե Զոհրաբյանին զրկեն հանձնաժողովի ղեկավարի լիազորություններից, ԲՀԿ-ն ոչ մեկին չի առաջադրի

Աբովյան․ Եթե Զոհրաբյանին զրկեն հանձնաժողովի ղեկավարի լիազորություններից, ԲՀԿ-ն ոչ մեկին չի առաջադրի

PanARMENIAN.Net - ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն ԱԺ նիստում հայտարարել է, որ եթե Նաիրա Զոհրաբյանի լիազրությունները Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցվեն, «Բարգավաճ Հայաստանը» ոչ մեկին չի առաջադրի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշման նախագիծ է դրել շրջանառութան մեջ, որով առաջարկվում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշոտնում դադարեցնել: Պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումն է։ «Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից»,- գրել էր նա։

Աբովյանն «Իմ քայլի» նախաձեռնությունը որակել է որպես հակասահմանադրական և քաղաքական հետապնդման դրսևորում։ Նա հավելել է, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի դրան։

ԱԺ արտահերթ նիստում քննարկում է Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը: Ազգային ժողովի այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահված է ԲՀԿ-ին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---