Հայկ Սարգսյան․ Քաղաքացիներն ինձ ասում են, թե ոստիկանությունը չաշխատի, մենք կպաշտպանենք պատգամավորներին և իշխանությանը

Հայկ Սարգսյան․ Քաղաքացիներն ինձ ասում են, թե ոստիկանությունը չաշխատի, մենք կպաշտպանենք պատգամավորներին և իշխանությանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից դիմել է ուժային կառույցների ղեկավարներին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ պահանջելով «շատ արագ Երևանում վերականգնել հասարակական կարգը», հակառակ դեպքում, ըստ պատգամավորի, իրեն դիմած քաղաքացիները հայտարարել են, թե անձամբ կպաշտպանեն իրենց ընտրած իշխանությանը։

Սարգսյանը հիշեցրել է, որ դեկտեմբերի 29-ին մի քանի քաղաքացի ԱԺ մուտքը փակել են և որոշ պատգամավորների՝ շենք մուտք գործելու հնարավորությունը խոչընդոտել։

«Ես դիմում եմ Երևանի ոստիկանության վարչության պետին և խնդրում, հորդորում ու պահանջում, որ շատ արագ վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների։ Բազմաթիվ քաղաքացիներ ինձ գրում ու ասում են, թե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին և իշխանությանը»,- ասել է նա։

Ազգային ժողովում իմքայլական պատգամավորի հայտարարությւոններին արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Որ դիմում եք իրավապահ մարմիններին, մի բան պետք է հաշվի առնեք՝ նրանք դեռ մեկ ամիս առաջ իմ հաղորդման հիման վրա հարուցված քրգործով չեն կալանավորել այն մարդուն, որը եկել էր Հրապարակ ի պաշտպանություն վարչապետի և սպառնում էր ինձ, թե տունս կգրավի։ Նա ոչ ձերբակալված է, ոչ կալանավորված»,-ասել է նա՝ հավելելով, որ ինքը դեմ է բռնությանը։

Ըստ Մարուքյանի՝ իշխանությունն ապացուցել է, որ չի կարող արտահերթ ընտրություններ կազմակերպել, դա հղի է արյունահեղություններով, նա նշել է, թե իշխանությունը քարոզարշավի դուրս գալ ու որևէ մեկի անվտանգությունն ապահովել չի կարող։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խորրդակցությունների է հրավիրում քաղուժերին։ Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո երկրում ընդդիմությունը պահանջում էվարչապետի ու կառավարության հրաժարականը։

Ընթերցեք նաև․ Ծեծկռտուք, հայհոյանքներ, ձվահարում․ Միջադեպեր իշխանական պատգամավորների դեմ ակցիաներին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---