Հաշմանդամություն ձեռք բերածներին և քաղզոհերի ընտանիքներին մինչև 5 մլն դրամ աջակցության կարգը հաստատվել է

Հաշմանդամություն ձեռք բերածներին և քաղզոհերի ընտանիքներին մինչև 5 մլն դրամ աջակցության կարգը հաստատվել է

PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ձեռք բերածներին և քաղաքացիական զոհերի ընտանիքներին մինչև 5 մլն դրամ աջակցության կարգը հաստատվել է։ Ծրագրերի շահառուները դիմումը պետք է ներկայացնեն մինչև 2021-ի ապրիլի 1-ը։

Զոհերի ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ խմբերի։Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում շահառուները կստանան 3 մլն դրամ, երկրորդի` 2 մլն դրամ, երրորդի` 1 մլն դրամ։

Երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում կտրամադրվի 3 միլիոն դրամ: Աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքացիները:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

Դիմումը հարկավոր է ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---