29 դեկտեմբերի 2020 - 11:23 AMT
Նոր տարվա նվերներ ռուս խաղաղապահներից՝ Ստեփանակերտի 2 դպրոցի աշակերտներին

Ամանորին ընդառաջ Խաղաղապահ գործողությունների կառավարման կենտրոնի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի թիվ 2 և 12 միջնակարգ դպրոցներում:

Նրանք աշակերտներին հանձնել են դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և պարագաներ, քաղցրավենիքի փաթեթներ:

Հավաքածուների հետ միասին, ռուս խաղաղապահներն աշակերտներին հանձնել են ամանորի մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ, որոնք գրվել են Ռուսաստանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:

Խաղաղապահները նման գործողություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։