Արցախում կարգելեն աղանդները, պետաշխատողները Facebook չեն մտնի. Փոփոխությունները՝ Ստեփանակերտում

Արցախում կարգելեն աղանդները, պետաշխատողները Facebook չեն մտնի. Փոփոխությունները՝ Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության խորհդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խոսել է հետպատերազմյան իրավիճակի ու երկրում սպասվող փոփոխությունների մասին։

PanARMENIAN.Net ն առանձնացրել է նրա հարցազրույցի կարևոր դրույթներն ու մտքերը։

- Պատերազմից կարող էինք խուսափել, Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս (վարչապետ) Նիկոլ Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում, անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարի, իհարկե՝ համագործակցելով, համաձայնեցնելով ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավի հետ։ Ցավոք, դա անել չկարողացանք։

- Համարյա վստահ եմ ու ինֆորմացված, որ պատերազմը սկսվելուց հետո ամեն օր ՌԴ-ն փորձել է կանխել այն։

- Մենք Արցախում գտնվող կոնտինգենտի հետ գործակցում ենք հավասարը հավասարի պես։

- Լինելու է սահմանների ճշտում, լինելու է մեր ստատուսի հարցը, այն չէ, որ Ասկերանի շրջանի մի մասը կամ ամբողջ Հադրութի շրջանը, այլ տարածքներ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Թե քաղաքական առումով, թե ՀՀ-ի և ՌԴ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ վերադարձնելու ենք այդ տարածքները։ Հիմա ավելի բարվոք վիճակում ենք, որ կարողանանք թե տարածքային, թե քաղաքական մեր հարցերին լուծում տալ։

- Առաջիկայում ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, բոլորի սրբազան պարտքն է անցնել սահմանապահ ծառայության։ Ամբողջը լինելու է Պաշտպանության բանակի ենթակայության տակ, ՊԲ-ն ենթրկվելու է Անվտանգության խորհրդին, ունենալու ենք պայմանագրային պահեստազոր, պահեստազոր և աշխարհազոր։

- Թմրամիջոցներ օգտագործողները տեղ չունեն Ղարաբաղում, րոպե առաջ պետք է լքեն ԼՂ-ն կամ շպրտեն դա, խոսքը և արցախցիներին է վերաբերում, և խաղաղապահներին։ Աղանդավորական շարժման գրասենյակները րոպե առաջ պետք է փակվեն, այլապես թույլ չեմ տալու, որ Արցախում շարունակվեն այդ ծառայությունները։ Մենք առաքելական եկեղեցու հետնորդներն ենք, այլ շարժումներ Արցախում չպիտի լինեն։

- Կապրենք՝ կտեսնենք՝ Ադրբեջանի հանրապետությունը շատ կարճ ժամանակում ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու. չեմ ասի հիմա, փակագծեր չեմ բացի, մենք կողքից, ղարաբաղերեն ասած, թամաշա կանենք։

- Հիմա ո՞վ է հարցնում՝ ձեր տղան ծառայե՞լ է, թե չէ, որ աղջիկ տանք էդ տղային։ Արագ այդ ազգային-ավանդական արժեքների վերադարձ պետք է լինի։ Ֆեյսբուքյան ցանցերից արագ վերադարձ դեպի տուն, նվիրվենք մենք հող ու ջրին։ Այս պահին Ղարաբաղում պետք չէ 500,000 մարդ ապրի, պետք է ապրեն հոգով այս հող ու ջրին նվիրվածները։

- Անվտանգության խորհրդի օրակարգային հարցերից մեկը լինելու է ֆեյսբուքյան էջը։ Վստահ եմ, որ կայացվելու է այդ որոշումը՝ սկսած հանրապետության նախագահից, որևէ մեկը ֆեյսսբուքյան էջ չի ունենալու։ Պետական բոլոր աշխատողները, բոլոր պետպաշտոնյաներն աշխատանքային ժամին թե Ֆեյսբուքում եղան, տուն ենք ուղարկելու։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան