Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին և նամականիշների հավաքածու նվիրել![]() 30 դեկտեմբերի 2020 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու: «Հուսով եմ, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման: Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- մասնավորապես ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են Երևանի ցանկում մոտ 200 անուն կա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |