ՀՀ-ում կորոնավիրուսի 324 նոր դեպք կա և 15 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 324 նոր դեպք կա և 15 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 160,544-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 324-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1601 հոգի, ընդհանուր առմամբ 600,306 թեստ է արվել։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 14-ը կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2878 դեպք կա, այլ պատճառով՝ 692։

Ապաքինվել է ևս 928 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 145,759 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,215 է։

 Ուշագրավ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի