2 մարտի 2009 - 11:40 AMT
Ստեփան Դեմիրճյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար
Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար: Ինչպես հայտարարել է Ս.Դեմիրճյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, լուրերն այն մասին, թե նա մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին, չեն համապատասխանում իրականությանը: «Այդ թեմայով քննարկումներ չեն եղել ո'չ Հայ ազգային կոնգրեսում, ո'չ էլ մեր կուսակցությունում»,-նշել է նա: Ըստ Ս.Դեմիրճյանի, այս պահի դրությամբ պարզ է միայն, որ ՀԱԿ-ը միասնական թեկնածու կառաջադրի Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար: