Ինչպես են ավստրալական մասերը հայտնվել ադրբեջանական ԱԹՍ-ներում ու օգտագործվել ԼՂ-ի ու ՀՀ-դեմ 7 հունվարի 2021 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Microair Avionics ընկերության արտադրած ռադիոհաղորդիչը գտնվել է Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի մեջ։ Michael West Media-ն փորձել է պարզել, թե ինչպես են ավստրալական ընկերության արտադրանքները հայտնվել ադրբեջանական ԱԹՍ-ներում, եթե ընկերությունից հավաստիացնում են, որ նման ռադիոհաղորդիչներ Ադրբեջանին կամ Թուրքիային չեն վաճառել։ Նման ռադիոհաղորդիչներն ԱԹՍ-ներում ապահովում են բախումներից խուսափելու հնարավորությունը՝ օգնելով դրոնին պահպանել հեռավորությունն այլ ԱԹՍ-ներից։ Ավստրալիայում Հայ դատի հանձնախումբն առաջինն էր հայտնել ադրբեջանական անօդաչու թռչող սարքի մեջ ավստարալական արտադրության ռադիոհաղորդիչի մասին՝ տեղադրելով նաև արտադրանքի սերիական համարով լուսանկար։
Միևնույն ժամանակ Microair Avionics ընկերությունը հրաժարվել է գնորդի անձը բացհայտել, չնայած եզակի սերիական կոդի միջոցով կարող էր հեշտությամբ նույնականացնել գնորդին։ Ընկերությունից հայտնել են միայն, որ լուսանկարի ռադիոհաղորդիչը վաճառվել է 2010-ին, սակայն ոչ Ադրբեջանին կամ Թուրքիային։ Microair Avionics-ի կայքում գործընկերների թվում իսրայելական ընկերություններ կան։ Կարելի է ենթադրել, որ ռադիոհաղորդիչներն Ադրբեջան են հասել Իսրայելի միջոցով, հաշվի առնելով նաև այն, որ այդ երկիրն Ադրբեջանին զենք մատակարարող երկրորդ երկիրն է։ Չի բացառվում նաև, որ ռադիոհաղորդիչներն ադրբեջանական կողմին են հասել այլ ճանապարհով։ Ավստրալական ընկերությունը հրաժարվել է նաև հայտնել ընկերության անունը, որին վաճառվել է ռադիոհաղորդիչը։ Microair Avionics-ը չի հայտնել նաև, թե արդյոք ռադիոհաղորդիչը վաճառվել է զենք արտադրողի։ Հաստատված տվյալների համաձայն՝ Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ օգտագործված ԱԹՍ-ների տարբեր դետալներ ու տեխնոլոգիաներ ձեռք են բերվել ԱՄՆ-ում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերից, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայիում, Կանադայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում գործող այլ ընկերություններից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |