2 մարտի 2009 - 11:48 AMT
Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Անանդի հետ
Շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի 9-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպել է աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որի հետ գերմրցաշարի առաջին փուլում խաղալով սեւերով հաղթանակ էր տարել: Այս անգամ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին պարտիայի 30-րդ քայլում: Մրցաշարի առաջատար, ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը, իր հերթին, միավորները կիսեց չինացի Վան Յուէի հետ, եւ 6 միավորով շարունակում է մնալ մրցաշարի միանձնյա առաջատարը` առաջ անցնելով Արոնյանից ու նորվեգացի Կարլսենից 1 միավորով:

Այսօր «Լինարես-2009» գերմրցաշարի 10-րդ փուլում Լեւոն Արոնյանը կխաղա ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ, որի հետ ոչ ոքի խաղաց առաջին շրջանի 3-րդ փուլում:

9-րդ փուլի արդյունքները. Դոմինգես-Կարլսեն 0-1, Վան Յուէ-Գրիշչուկ, Արոնյան-Անանդ, Իվանչուկ-Ռաջաբով-ոչ ոքի:

Դասավորությունը 9 փուլերից հետո` Գրիշչուկ-6; Արոնյան, Կարլսեն, Իվանչուկ-5-ական միավոր; Անանդ-4,5 միավոր; Դոմինգես, Ռաջաբով, Վան Յուէ-3,5-ական միավոր:

10-րդ փուլի զույգերը` Գրիշչուկ-Իվանչուկ, Ռաջաբով-Արոնյան, Անանդ-Դոմինգես, Կարլսեն-Վան Յուէ: