ՀԲ․ 2020-ին ՀՀ-ն 8% տնտեսական անկում կգրանցի, 2021-ին՝ 3․1% աճ 6 հունվարի 2021 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2020-ին Հայաստանում 8%-անոց տնտեսական անկում կգրանցվի, 2021-ին տնտեսական աճը կկազմի 3․1%, իսկ 2022-ին՝ 4․5%, ասվում է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում (Global Economic Prospects)։ Հունիսին Global Economic Prospects-ի զեկույցով ՀԲ-ն 2020-ին Հայաստանի համար կանխատեսել էր 5․2% տնտեսական անկում, 2021-ի համար՝ 1․8%: Հոկտեմբերին արդեն ՀՀ-ի համար 2020-ին 6․3%-անոց տնտեսական անկում էր կանխատեսվում, իսկ 2021-ին` 4․6% աճ։ Ըստ Հայաստանի պետբյուջեի նախագծի՝ 2020-ին նախապես կանխատեսվում էր 4․8% տնտեսական աճ, ավելի ուշ, հաշվի առնելով հանգամանքները (կորոնավիրուսի համավարակ, խմբ․) տարեվերջին կանխատեսվում էր 6% անկում, արդեն հոկտեմբերին (պատերազմի ֆոնին,- խմբ.) կանխատեսվում էր տնտեսական անկման 7․9%-անոց ցուցանիշ։ Հայաստանի Կենտրոնական բանկը 2020-ի համար 7․2% տնտեսական անկում էր կանխատեսել։ 2020-ի տարեկան տնտեսական ցուցանիշները պաշտոնապես կամփոփվեն հունվարի վերջին, սակայն արդեն հայտնի է, որ 2009-ից հետո առաջին անգամ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել։ Հայաստանը մինչև 2020-ը տնտեսական անկումներ ապրել է 5 տարի․ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 1991 թվականին 11.7%, 1992-ին՝ 41.8% և 1993-ին՝ 8.8%։ Միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով՝ 2009 թվականին ՀՀ տնտեսությունը 14.1% անկում էր ապրել։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |