Հայաստանը՝ 2021-ին Ryanair-ի այցելելու ուղղությունների շարքում

Հայաստանը՝ 2021-ին Ryanair-ի այցելելու ուղղությունների շարքում

PanARMENIAN.Net - Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղության շարքում է, հայտարարել են ավիաընկերությունից։

Ryanair-ից նշել են, որ Հայաստանն աճող զբոսաշրջային կետ է, որն իր «պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի համար»:

«Եթե ​​ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդության հորիզոնները պասիվ 2020 թվականից հետո, դա կարող է լինել այն ճամփորդությունը, որն անհրաժեշտ է 2021-ի համար»,- նշել են ավիաընկերությունից։

Եվրոպայի ամենամեծ բյուջետային ավիաընկերույթունը՝ Ryanair-ը Հայաստան է եկել 2019-ի աշնանը։ Ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ Երևանից Միլան, Հռոմ, Բեռլին, Պաֆոս և Սալոնիկ, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն (Գերմանիա) ուղղություններով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---