JPMorgan. Bitcoin-ը կաճի մինչև $146,000

JPMorgan. Bitcoin-ը կաճի մինչև $146,000

PanARMENIAN.Net - JPMorgan ամերիկյան ֆինանսական հոլդինգի վերլուծաբանները կանխատեսել են, որ Bitcoin-ի գինը կաճի մինչև $146,000։

Ըստ նրանց, կրիպտոարժույթը դեռ երկար կաճի՝ աստիճանաբար փոխարինելով ոսկուն որպես այլընտրանքային արժույթի, փոխանցում է Bloomberg -ը։

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան 4․6 անգամ կաճի գործող $575 մլրդ-ից, որպեսզի համապատասխանի մասնավոր հատվածի ընդհանուր ներդրմանը ոսկու մեջ։

«Ոսկու, որպես այլընտրանքային արժույթի դուրսմղումը երկարաժամկետ հեռանկարում կանխատեսում է Bitcoin-ի պոտենցիալ աճ։ Bitcoin-ի և ոսկու անկայունության մերձեցումը դժվար թե արագ ընթանա, մեր կարծիքով դա երկարաժամկետ գործընթաց է։ Սա նշանակում է, որ տեսական առումով Bitcoin-ի նպատակային արժեքը պետք է դիտարկվի $146,000-ից ավելին»,-ենթադրում են JPMorgan-ի վերլուծաբանները։

Ընդ որում, վերլուծաբանները կանխատեսում են, որ վերջին շրջանում նկատվող «սպեկուլյատիվ մոլուցքը» կարող է թափ հավաքել, ինչը Bitcoin-ի կուրսը կբարձրացնի մինչև $50,000-100,000։

Հունվարի 3-ին կրիպտոարժույթի արժեքը հասել է պատմական մաքսիմումի՝ $34 700-ից ավելիի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---